ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Լոռու մարզի Ամրակից համայնքում սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերակառուցման աշխատանքներով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծն արդեն անցել է գիտամեթոդական հանձնաժողովի քննարկումը, եղել են որոշ առաջարկներ լրամշակման հետ կապված, այս պահին նախագիծը պետք է անցնի պարզ եւ համալիր փորձաքննություն, որը կտեւի մոտ երեք ամիս: Նախարարի խոսքով դրանից հետո կհայտարարվի վերականգնման մրցույթը: «Ինչ վերաբերում է ծախսերին, դրանք կկազմեն մոտավորապես 170 մլն դրամ»,- հավելել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով ազգային փոքրամասնությունների հուշարձանների վերականգնման աշխատանքները, նշել է, որ դրանք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:
Նա տեղեկացրել է, որ պետության ֆինանսավորմամբ նախորդ տարի Աբովյան քաղաքում բացվել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որը շարունակական աշխատանքի արդյունք է եւ ունի կարեւոր նշանակություն:
Մանրամասները` տեսանյութում: